AM
18 Փետրվար 2013 - 07:34 AMT

Հազարավոր մարդիկ են մասնակցել Պորտ Սաիդի ցույցին

Կիրակի օրը Եգիպտոսի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Պորտ Սաիդում ցուցարարները պահանջում էին արդար դատ և անկախություն, ինչպես նաև քաղաքացիական անհնազանդության կոչ էին անում: Ցույցին մասնակցել են հազարավոր մարդիկ: Նրանք կոչ էին անում իշխանություններին գտնել, իրենց խոսքերով, «խաղաղ քաղաքացիների» մահվան մեղավորներին հունվարի վերջին տեղի ունեցած բախման ժամանակ:

Ցուցարարներն իրենց վրդովմունքն են հայտնել Պորտ Սաիդի բնակիչ ֆուտբոլի երկրպագուներին մահապատժի դատապարտելու վերաբերյալ:

Հունվարի վերջում անկարգությունների զոհ դարձավ 50 մարդ, հարյուրավորները վիրավորվեցին: