AM
18 Փետրվար 2013 - 08:11 AMT

Թուրքիան պայմաններ է դնում Կիպրոսի առջև գազի տարանցման հարցում

Թուրքիան պատրաստակամություն է հայտնել իր տարածքով առաքել կիպրական գազն այն դեպքում, եթե Կիպրոսն ընդունի, որ այդ գազը պատկանում է ողջ կղզու բնակչությանը, ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային, հայտնում է azerros.ru-ն:

«Եթե Կիպրոսը ցանկանում է օրինականացնել գազի արդյունահանումը, նա պետք է ճանաչի, որ այդ գազը պատկանում է ողջ կղզու բնակչությանը»,-ասել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը:

Նա նաշել է, որ այդ լուծումը շահավետ կլինի կողմերի համար և էներգետիկայի ոլորտում համագործակցության արդյունքում հնարավորություն կառաջանա վերացնելու նաև քաղաքական տարաձայնությունները Թուրքիայի ու Կիպրոսի միջև: