AM
18 Փետրվար 2013 - 09:11 AMT

Մինչ Սոչիի Օլիմպիադայի մեկնարկը Կրեմլը մտադիր է փոխարինել Հյուսիսային Կովկասի որոշ ղեկավարների

Մինչ Սոչիի Օլիմպիադայի մեկնարկը Կրեմլը մտադիր է փոխարինել Հյուսիսային Կովկասի որոշ ղեկավարների: Դաղստանի նախագահ Մագոմեդսալամ Մագոմեդովի պաշտոնանկությանը կհաջորդեն այլ հրաժարակններ՝ առաջինը կհեռանա Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը: Նա չի առաջադրվի սեպտեմբերին կայանալիք ընտրություններում:

ՌԴ նախագահը խնդիր է դրել Սոչիի Օլիմպիադայից առաջ կայունություն ապահովել Հյուսիսային Կովկասում: Հարցեր չկան միայն Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի պարագայում, մյուս բոլոր ղեկավարների դիրքերն անկայուն են», հայտնել է РБК daily-ին: Նախաօլիմպիական ռոտացիան Ինգուշեթիայով չի սահմանափակվի: