Հայտնի քարոզիչ, Սաուդյան Արաբիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Աբդուլազիզ ալ Ֆոզանը Մալիում օտարերկրյա միջամտության ու Ալժիրում արյունահեղության համար պատասխանատու է համարել «Ալ Քայիդային», հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Աբդուլազիզ ալ Ֆոզանը հայտարարել է, որ «Ալ Քայիդայի» գործողությունները նպաստեցին իսլամական ազգի թշնամիների միջամտությանը տարածաշրջանում:
Հենց «Ալ Քայիդայի» ահաբեկիչներն են մեղավոր «Մալի ներխուժման» համար,-հավելել է նա:






