AM
18 Փետրվար 2013 - 10:40 AMT

Քրդերը ստորագրահավաք են սկսել Օջալանին ազատ արձակելու պահանջով

Կենտրոնական Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում ու Շվեյցարիայում տեղակայված 21 քրդական կազմակերպություններ ու ՈԿԿ-ներ ինտերնետում ստորագրահավաք են սկսել ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ազատ արձակելու պահանջով:

Մինչ օրս մոտ 500 հազար ստորագրություն է հավաքվել: Ստորագրվածների թվում են իրավապաշտպաններ, փաստաբաններ, գիտնականներ: Բրիտանական «Գարդիանը» մեծ հայտարարություն է տվել քարոզարշավի վերաբերյալ, գրում են թուրքական ԶԼՄ-ները: