Ջիհադի ու ահաբեկչության միջև կապ չկա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ի պատասխան ամերիկացի և իսրայելցի քաղաքական գործիչների: «Ջիհադը պատվի հարց է մեզ համար և առաջին հերթին պայքար ինքնությունը պահպանելու համար: Մեզ համար ջիհադը սրբազան հասկացություն է և պետք չէ փչացնել այն, օգտագործելով այն համատեքստում, որով օգտագործում են ամերիկացի նոր պահպանողականներն ու իսրայելամետ քաղաքական գործիչները»,-հայտարարել է թուրք նախարարը Ստամբուլում, գրում է Hurriyet Daily News-ը:






