ԵՄ-ն հարգում է Ադրբեջանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե ԵՄ միջամտությունն ու ճնշումն անթույլատրելի է REAL-ի ղեկավար Իլգար Մամեդովի ու «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Տոֆիկ Յաղուբլուի գործով քննությանը: «ԵՄ-ն արդեն հայտնել է իր տեսակետը Քեթրին Էշթոնի ու Շտեֆան Ֆյուլեի հայտարարության մեջ»,-ասել է Կոբիան: Նա նշել է, որ որոշ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան, թե Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չունի ԵՄ առջև: «Չնայած, որ Ադրբեջանը ԵՄ անդամ չէ, երկիրը կամավոր միացել է մի շարք համաձայնագրերի: Խորհուրդ եմ տալիս ծանոթանալ այդ համաձայնագրերին ծանոթանալ այն անձանց, որոնք հայտարարում են, թե Բաքուն պարտավորություններ չունի ԵՄ առև: Դա այդպես չէ: Նույն կերպ Ադրբեջանը կամավոր պարտավորություններ ունի ՄԱԿ, ԵԱՀԿ ու ԵԽ առջև»,-ասել է Կոբիան: Նա նշել է, որ պարտավորություն ստանձնած ցանկացած երկիր պետք է կատարի այն, հայտնում է 1news.az-ը:






