AM
18 Փետրվար 2013 - 12:42 AMT

Կառլա դել Պոնտեն կոչ է անում Սիրիայում մարդու իրավունքների խախտումների գործը փոխանցել ՄՔԴ

Ժամանակն է Սիրիայում մարդու իրավունքների խախտումների գործը փոխանցել Միջազգային քրեական դատարան՝

ՄՔԴ : Այդ մասին հայտարարել է ՄԱԿ Միջազգային տրիբունալի նախկին գլխավոր դատախազ Կառլա դել Պոնտեն: «Ամիսներ տևած հետաքննությունից հետո միջազգային հանրությունը պետք է որոշում կայացնի ու իր խոսքն ասի»,-ասել է նա: Ըստ նրա, Սիրիայում Մարդու իրավունքների խախտումների հետաքննության հանձնաժողովի անդամները կարողացել են պարզել ռազմական հանցագործությունների մեղավորներին: «Մենք ցուցակ կկազմենք, որը գաղտնի կլինի»,-հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: