AM
18 Փետրվար 2013 - 14:37 AMT

Հոսնի Մուբարաքը նորից դատարանի առջև կկանգնի

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը «դարի գործի» նյութերը, որով նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մեղադրվում է խաղաղ ցուցարարների մահվան մեջ, փոխանցել է Բարձրագույն վերաքննիչ դատարան նոր դատավարության ամսաթիվը որոշելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

2012թ. հունիսի 2-ին Մուբարաքն ու ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ Ադլին Կահիրեի քրեական դատարանի կողմից դատապարտվել է ցմահ բանտարկության: Դատապարտյալների պաշտապնությունն իրավունք ուներ բողոքարկել, որը պետք է կայանար դեկտեմբերի 2-ին, սակայն տեղափոխվեց 2013թ. սկիզբը: Հունվարի կեսին Եգիպտոսի վճռաբեկ դատարանը բավարարեց Եգիպտոսի նախկին նախագահների բողոքը և նոր լսումներ նշանակեց:

Նախկին նախագահի դատավճիռն այս անգամ կարող է ավելի խիստ լինել, քան նախորդ ամռանը կայացրածը, եթե հաշվի առնվեն նոր փաստերը: