ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը անձնագրային ծառայություններ դիմած ընտրողներին տրամադրել է անձնագրին փոխարինող 606 ժամանակավոր փաստաթուղթ և ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 12 տեղեկանք:
2012 թվականին կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության օրը ընտրողներին տրամադրվել է անձնագրին փոխարինող 1407 ժամանակավոր փաստաթուղթ և ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 160 տեղեկանք:






