AM
19 Փետրվար 2013 - 07:52 AMT

Սիրիայի կառավարությունը համաձայնվել է բանակցել ապստամբների հետ

Սիրիայի կառավարությունը համաձայնվել է բանակցել զինյալ ապստամբների հետ: Այդ մասին հայտնել է Սիրիայի ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարը: «Նախագահն ասաց, որ մենք կփորձենք բանակցել յուրաքանչյուրի հետ, ով քաղաքականապես դեմ է մեզ: Նույնիսկ նրանց հետ, որ զենք է վերցրել, մենք պետք է փորձենք բանակցել»,-մեջբերում է Հայդարի խոսքը «Ռոյթերսը»:

Նախկինում Սիրիայի իշխանությունները կտրականապես մերժում էին նման հնարավորությունը, որակելով ընդդիմադիրներին ահաբեկիչներ: Նախագահ Ասադը բազմիցս էր հայտարարել, որ դավաճանների հետ երկխոսություն չի վարելու, հայտնում է ՌԲԿ-ն: