Ուգո Չավեսի բաժանորդների թիվը Twitter-ում Կուբայում բուժումից հետո հայրենիք վերադառնալու օրը գերազանցել է 4 միլիոնը, հայտնել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:
Այժմ Չավեսի բաժանորդների թիվը կազմում է 4 մլն 6 հազար, թիվն աճում է ամեն րոպե:
Դեռ հայտնի չէ, կշնորհավորի Չավեսն իր 4-միլիոներորդ բաժանորդին, որը ուսանողուհի է Կարակասից: Իր 3-միլիոներորդ բաժանորդին «կոմանդանտեն» տուն նվիրեց 2012թ. մայիսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:






