Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի՝ ICES առաքելությունը դրական է գնահատել փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները: Այդ մասին փետրվարի 19-ին Երևանում հայտարարել է առաքելության ղեկավար, ICES նախագահ Ալեքսանդր Ցինկերը: «Նախագահական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարական էին, մրցակցային, համահունչ երկրի Սահմանադրությանը և միջազգային ընտրական իրավունքին»,-ասել է նա՚:
Ըստ նրա, փետրվարի 18-ին առաքելությունն այցելել է 134 ընտրատեղամաս տարաբեր մարզերում ու քաղաքներում: Ընտրությունների անցկացման դրական գնահատական է ստացել ընտրատեղամասերի 65 տոկոսը, բավարար՝ 35 տոկոսը, անբավարար գնահատականներ չկան»,-հայտարարել է նա:
Ալեքսանդր Ցինկերը բարձր է գնահատել «բողոքային քվեարկությունը» գործող նախագահի մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, ինչը Սերժ Սարգսյանի համար յուրօրինակ «դեղին քարտ» կծառայի սոցիալ-դեմոկրատական ու ժողովրդավարական հասարակության կառուցմանն ուղղված ջանքերը էլ ավելի խորացնելու համար:
Փորձագետին նաև դուր է եկել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ «այս ընտրություններում հաղթեց հայ ժողովուրդը» և որ հակառակորդի շտաբը հավանություն տվեց այդ հայտարարությանը:






