AM
19 Փետրվար 2013 - 13:20 AMT

Թուրքիայում գրոհայինների ձերբակալություններ են ընթանում

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Թուրքիայի ողջ տարածքում: Գործողության նպատակն է ձախ ծայրահեղական խմբավորման գրոհայինների որոնումը, որոնք կազմակերպել են ահաբեկչական գործողությունը ԱՄՆ դեսպանատանը:

Դատարանը շուրջ 200 հոգու կալանավորելու թույլտվություն է տվել, հայտնում է Anadolu գործակալությունը:

Համազգային ոստիկանական գործողությունն ուղղված է DHKP-C կուսակցության դեմ, որի անդամը փետրվարի 1-ին պայթեցրեց իրեն Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ: Ահաբեկչության արդյունքում սպանվեց թուրք պահակայինը: