AM
19 Փետրվար 2013 - 13:52 AMT

Լիբիայում շարունակվում են քրիստոնյաների հետապնդումները

Լիբիայում հաճախակի են դարձել քրիստոնյաների հալածանքները: Կանանց երեք կաթոլիկ միաբանություններ որոշել են տեղափոխվել այլ երկիր ծայրահեղական իսլամիստների սպառնալիքների պատճառով:

Վտանգավոր է դարձել քրիստոնեության քարոզը: Ըստ որոշ գնահատականների, մինչ Մուամմար Քադդաֆիի ռեժիմի տապալումը, Լիբիայում մոտ 100 հազար քրիստոնյա էր ապրում, այժմ մնացել է կեսը: Գրեթե նրանք բոլորը օտարերկրյա քաղաքացիներ են՝ հիմնականում Եգիպտոիսց, Ֆիլիպիններից, Աֆրիկայից ու Հնդկաստանից: Այսօր նրանց քանակը կրճատվել է գրեթե կիսով չափ, հայտնում է VOA News-ը: