AM
20 Փետրվար 2013 - 08:48 AMT

Այսօր Հունաստանում համընդհանուր գործադուլ է

Փետրվարի 20-ին Հունաստանում կանցնի 2013թ. առաջին գործադուլը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Գործադուլի կազմակերպիչներն են երկրի երկու խոշորագույն արհմիությունները, և ուղղված են կառավարության խիստ տնտեսման ծրագրի դեմ: «Սա մեր պատասխանն է բյուջեի կրճատման քաղաքականությանը, որը երկիրը փակուղի է տարել»,-հայտնել են արհմիությունների ներկայացուցիչները: Նրանք մտադիր են շարունակել պայքարը մինչև որ նրանց ձայնը լսելի դառնա:

Տրանսպորտը կաշխատի խափանումներով: Փակ կլինեն նաև թերթերը, դպրոցները, իսկ հիվանդանոցները կաշխատեն միայն այն հիվանդների հետ, որոնց շտապ օգնություն է հարկավոր: