Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, փետրվարի 20-ին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայության ղեկավարը:
Սահակաշվիլիի և Սարգսյանի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախօրեին: «Վրաստանի ղեկավարը իր հայ պաշտոնակցին հաջողություն է մաղթել, բարգավաճում հայ ժողովրդին, ինչպես նաև երկրի տնտեսական և ժողովրդավարական զարգացում: Միխայիլ Սահակաշվիլին ու Սերժ Սարգսյանը անդրադարձել են նաև Վրաստանի ու Հայաստանի հետագա հարաբերություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:






