AM
20 Փետրվար 2013 - 10:04 AMT

Ամերիաբանկի նոր «Սայաթ-Նովա» մասնաճյուղն առաջարկում է ակցիաներ նոր հաճախորդների համար

Փետրվարի 20-ին Երևանում պաշտոնապես բացվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի նոր բաժանմունքը Սայաթ-Նովա 8 շենք, 47 տարածք հասցեում:

Արդիական տեխնիկական սարքավորումներով հագեցած նոր բաժանմունքը կառաջարկի այն բոլոր ծառայությունները, որ տրամադրում է Ամերիաբանկը, այդ թվում նաև բարձրորակ ծառայություններ Premium դասի հաճախորդների համար:

Ինչպես հայտնել է «Ամերիբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, «Սայաթ-Նովա» բաժանմունքի հաճախորդների համար կառաջարկվեն ժամանակավոր ակցիաներ: Այդպես, մասնավորապես, 2013թ. ապրիլի 12-ին բանկն առաջարկում է նոր ֆիզիկական անձի հաշվի անվճար բացում՝ անկախ արժույթի տեսակից և անվճար միացում «online Ameriabank» համակարգին: Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում կազմակերպության երեք ղեկավարներին վարկային քարտ կտրամադրվի՝ մեկ տարի անվճար սպասարկմամբ, ընդ որում, քարտի տեսակը որոշվում է ելնելով վարկային սահմանաչափից՝ ըստ սահմանված պայմանների, բիզնես քարտի տրամադրում մեկ տարի անվճար սպասարկմամբ:

Նոր մասնաճյուղն առաջարկում է 50 տոկոսի զեղչ անհատական պահատուփերի նոր պայմանագիր կնքելու դեպքում ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար:

Բանկիրը նշել է, որ բացի քաղաքի կենտրոնում տեղակայված լինելուց, նոր բաժանմունքի առավելություններից է այն, որ մասնաճյուղն ունի ընդարձակ տարածք, ունենալով ամենամեծ տարածքը պահատուփերի համար «Ամերիաբանկ» ՓԲԸ ողջ համակարգում: Բանկն առաջարկում է չորս չափի պահատուփ, այդ թվում և էքստրա մեծ, որոնցից հաճախորդները կարող են օգտվել 1, 3 և 6 ամիս, ինչպես նաև մեկ տարի ժամկետով:

Արտակ Հանեսյանը հայտնել է նաև, որ բանկի ռազմավարական ծրագրով 2013թ. նախատեսվում է ևս երկու մասնաճյուղ բացել Երևանում և ևս 2-ը՝ մարզերում: