AM
20 Փետրվար 2013 - 11:08 AMT

Սերգեյ Լավրով. Ժամանակն է վերջ տալ Սիրիայի հակամարտությանը

Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի հետ: Հանդիպման թեման է իրավիճակը Սիրիայում:

«Մենք վճռական ենք պայքարելու ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ: Մենք հորդորում ենք երկխոսություն սկսել կառավարության ու ընդդիմության միջև Ժնևի կոմյունիկեի հիման վրա»,-ասել է Սերգեյ Լավրովը ԱՊԼ անդամների հետ խորհրդակցությունից հետո:

Լավրովը նշել է, որ ժամանակն է վերջ տալ Սիրիայի հակամարտությանը: