AM
20 Փետրվար 2013 - 10:33 AMT

Վրաստանը որոշել է պարզեցնել Աբխազիա և Հարավային Օսեթիա մեկնելու կարգը

Վրաստանի կառավարությունը փետրվարի 19-ին առաջարկել է փոփոխություններ կատարել «Գրավյալ տարածքների մասին» օրենքում: Այսուհետ Աբխազիա կամ Հարավային Օսեթիա առաջին անգամ այցելելու համար հարկ կլինի փոքր տուգանք վճարել, իսկ մի շարք դեպքերում հնարավոր կլինի օրինական մեկնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ գործող օրենքի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի այցելությունն առանց Թբիլիսիի թույլտվության համարվում է օրենքի խախտում և տուգանվում է մինչև 1,2 դոլարով կամ պատժվում է 4 տարվա ազատազրկմամբ:

Ըստ օրինագծի, Աբխազիա և Հարավային Օսեթիա առաջին անգամ այցելելու համար վարչական տուգանք կնշանակվի 400 լարիի (մոտ 250 դոլար) չափով: Քրեական պատիժ սահմանված է միայն երկրորդ այցելության համար:

Վրաստանի կառավարությունը նաև կարող է պաշտոնական թույլտվություն տրամադրել այցելությունների համար, այդ դեպքում այցելությունները կհամարվեն օրինական: