AM
20 Փետրվար 2013 - 11:10 AMT

Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեց քվեարկությանը, բայց Սերժ Սարգսյանին շնորհավորել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թեև չմասնակցեց ընտրությունների քվեարկությանը, սակայն զանգահարել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին և շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռոբերտ Քոչարյանը նախագահի ընտրությունների քվեարկությանը չէր մասնակցել երկրից բացակայելու պատճառով:

ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է արտերկրում:

Փետրվարի 18-ին քվեարկությանը չէր մասնակցել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում կուսակցությունը որոշել էր որևէ ձևաչափով չմասնակցել նախագահի այս ընտրություններին: Գագիկ Ծառուկյանը նույնպես ընտրություննների օրը երկրում չէր: