Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1990-ականներին ոսկերչական գործով է զբաղվել: 1993-94թթ. Էրդողանը ոսկերչությամբ է զբաղվել ու եղել է Ստամբուլի ոսկերիչների պալատի անդամ: Իսկ «վաճառող ոսկերչի» որակավորում ստանալուց մեկ տարի անց նա դադարեցրել է ակտիվ գործունեությունը:
Ստամբուլի ոսկերիչների պալատի նախագահը ցույց է տվել լրագրողներին Էրդողանի արտոնագիրն ու հայտնել է հասցեն, որտեղ նա ոսկերչական իրեր է վաճառել:
Ակտիվ գործունեությունը դադարեցնելուց մեկ ամիս անց, 1994թ. մարտի 27-ին Էրդողանն ընտրվել է Ստամբուլի Բույուկշեհիր շրջանի ղեկավար, հայտնում է Ermenihaber.am-ը:






