AM
20 Փետրվար 2013 - 13:39 AMT

Իտալիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է առաջադրվելու

Փետրվարի 24-25 Իտալիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆոնին շարունակվում են պետության ապագա ղեկավարի որոնումները, քանի որ նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի 7-ամյա ժամկետով մանդատն ավարտին է մոտենում:

Փետրվարի 20-ին վարչապետ Մարիո Մոնտին առաջարկել է այդ պաշտոնում 65-ամյա Էմմա Բոնինոյի թեկնածությունը, որն այժմ Սենատի փոխխոսնակն է: Ըստ վարչապետի, առաջին կին նախագահը կարող է դառնալ երկրի միասնության խորհրդանիշը: