AM
21 Փետրվար 2013 - 11:19 AMT

Դամասկոսում պայթյուն է որոտացել ՌԴ դեսպանատան մոտ

Սիրիական ԶԼՄ-ները հայտնում են մեծաթիվ զոհերի ու տուժածների մասին Դամասկոսի կենտրոնում հնչած պայթյունի արդյունքում: Սիրիական SANA գործակալությունը չի նշում զոհվածների ու վիրավորների ստույգ թիվը:

Հինգշաբթի Դամասկոսի կենտրոնական մասում Սիրիայի իշխող ԲԱԱՍ կուսակցության կենտրոնակայանի և Ռուսաստանի դեսպանության հարևանությամբ ականապատ մեքենա է պայթել: Կոտրվել են դեսպանատան պատուհանների ապակիները: