Սիրիացի փախստականների թիվը Թուրքիայում հասել է 300 հազարի, հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման վարչության ղեկավար Ֆուատ Օկտայը, հայտնում է Akşam թերթը:
Այժմ երկրի վրանային ճամբարներում բնակվում է 182 620 սիրիացի փախստական, այդ թվում 26 315 երեխա: Շուրջ 100 հազար փախստականներ բնակվում են Թուրքիայի սահմանամերձ շրջաններում, ճամբարներից դուրս:






