AM
21 Փետրվար 2013 - 12:06 AMT

Վրաստանում վերաինտեգրման նախարարությունը փոխարինել են հաշտեցման նախարարությամբ

Վրաստանում վերանվանել են վերաինտեգրման նախարարությունը: Վերաինտեգրում բառը, որը հայտնվեց նախարարության անվանման մեջ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման օրոք և ենթադրում էր վերամիավորում Վրաստանից անջատված Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ, կփոխարինվի հաշտեցում բառով: Ըստ վրացական GHN գործակալության, ամբողջական անվանումը կլինի Հաշտեցման և քաղաքացիական համագործակցության նախարարություն:

Վերաինտեգրման նախարարությունը ստեղծվել է 2008թ. ավելի վաղ գործող հակամարտությունների կարգավորման նախարարության հիման վրա: Գերատեսչությունն այժմ գլխավորում է հայտնի վրաց քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին: