AM
22 Փետրվար 2013 - 07:34 AMT

Նոր ցենտրիֆուգերի տեղադրումը Նաթանզեում Իրանի հերթական սադրանքն է, վստահ են ԱՄՆ-ում

ԱՄՆ-ն գնահատում է Նաթանզեի միջուկային օբյեկտում ուրանի հարստացման համար նախատեսված արդիական ցենտրիֆուգեր տեղադրելու Իրանի ձգտումը որպես հերթական սադրանք, որը կնպաստի միայն միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի սրմանը: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը՝ լրագրողների խնդրանքով մեկանաբանեկով նոր սարքավորումների տեղաադրումը Իրանի միջուկային համալիրում:

Նա նշել է նաև, որ այդ տեղեկությունները չեն զարմացնում, քանի որ Թեհրանի այդ մտադրության մասին ասվում էր նաև ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Սակայն, ամեն դեպքում դա կդառնա ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերի հերթական խախտումը»,-ասել է Նուլանդը: