Վերջին հարյուրամյակում աննախադեպ ձյան առատ տեղումները կաթվածահար են արել ԱՄՆ կենտրոնական նահանգները: Երեկոյան ձյան ծածկույթի բարձրությունն արդեն հասնում էր 70 սմ: Տարերքի զոհ է դարձել 2 մարդ, որոնք վթարի են ենթարկվել:
Կանզաս, Միսսուրի նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Տարերքի գոտում է հայտնվել շուրջ 60 մլն մարդ, փակ են բոլոր դպրոցները, ինչպես նաև պետական հաստատությունների մեծ մասը:
Օդերևութաբանների կանախատեսումների համաձայն, ձնաբուքը կդադարի միայն այսօր առավոտյան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






