AM
22 Փետրվար 2013 - 12:30 AMT

Google-ը ֆրանսիական մրցակից կունենա՝ Qwant-ը

Ֆրանսիայում գործարկվել է տեղական մշակման ինտերնետի որոնողական համակարգ, որն, ըստ հեղինակների, կարող է ճնշել Google-ի դիրքերը: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, նոր համակարգի առավելությունն է որոնման հնարավորությունը սոցցանցերում ու արդյունքների ներկայացման հարմար եղանակը:

Qwant անվանումը ստացած համակարգը փորձնական ռեժիմով աշխատում է աշխարհի 15 լեզուներով, այդ թվում ռուսերեն, և հասանելի է աշխարհի 35 երկրների օգտատերերին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: