AM
23 September 2005 - 05:05 AMT

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

2005 թվականի հոկտեմբերի 1-ից Հայկական (Մեծամորի) ԱԷԿ-ը կկանգնեցվի լիցքավորման: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարի խոսքերով, լիցքավորման գործընթացը կտեւի 45 օր: Միեւնույն ժամանակ, Ա.Մովսիսյանը տեղեկացրել է, որ ռուսական կողմը ի դեմս ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» պատրաստակամություն է հայտնել դուրս գալ Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարումից, թեեւ պայմանագրի ժամկետը, որն իրավունք է տալիս ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիին» իրականացնել կառավարումը 5 տարվա ընթացքում, դեռեւս չի լրացել: «Մենք դեռ որոշում չենք կայացրել այդ կապակցությամբ եւ չենք շտապի այդ հարցում »,-հայտարարել է նախարարը` նշելով ռուսական հոլդինգի դրական դերը կայանի ֆինանսատեխնիկական առողջացման գործում: Հայկական ԱԷԿ-ը, որն կազմված է 815 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու էներգաբլոկներից, փակվել էր դեռեւս 1988 թ.:Կայանի երկրորդ բլոկը 407,5 ՄՎտ հզորությամբ աշխպատանքը վերսկսեց 1995թ: 2003 թ.սեպտեմբերից Հայկական ԱԷԿ-ը 5 տարով հանձնվել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի ֆինանսական կառավարմանը, որը ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» դուստր ձեռնարկությունն է, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: