Ժողովուրդն ունեցավ շատ կարևոր հաջողություն, կարողացավ ընտրել դե ֆակտո ՀՀ նախագահ՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի: Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին ելույթ ունեցավ նաև ՀԱԿ անդամ ՆԻկոլ Փաշինյանը, նա նշեց, որ դեռևս չի հաջողվել այդ հաղթանակաը դե յուրե դարձնել:
Նիկոլ Փաշինյանը, սակայն, խնդրեց մի փաստ արձանագրել.«Երեկ Րաֆֆի Հովհանիսյանն է իր աշխատասենյակում ընդունել Սերժ Սարգսյանին և ոչ թե հակառակը»:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հետագա քայլերի մինիմում և մաքսիմում ծրագրեր: «Մինիմում ծրագրով չպետք է թույլ տալ, որ ժողովուրդը պարտվի, պետք է գնալ որևէ պայմանավորվածության իշխանությունների հետ, սակայն չպետք է ընդունել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Նա պետք է հանգիստ չքնի, պետք է վախ լինի սրտում, որ կորցնելու է իր ապօրինի իշխանությունը»,-ասաց Փաշինյանը: Նա հայատարարեց, որ մաքսիմում ծրագրով Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ճանաչվի ՀՀ նախագահ:






