Վենեսուելայի բնիկ ժողովրդների ներկայացուցիչները նախագահ Ուգո Չավեսի ապաքինման համար ծիսակարգ են անցկացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին, տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:
Հնդկացիները սրբազան կրակ են վառել Կարակասի կենտրոնական շրջաններից մեկում: Մինչ այդ կատարվել են ծիսական պարեր ու աղոթք «կոմանդանտեի» առողջության համար:
Ծեսը կոչված է ճնշելու վատ էներգետիկան, որը պետք է «այրվի կրակում: Մոխիրը լցվելու է գետը, որպեսզի ջուրը տանի բացասական էներգիան, իսկ Չավեսն առողջանա»,-ասել է առաջնորդներից մեկը Բեթանիա անունով:
Հունվարի սկզբին Վենեսուելայի նախագահի ապաքինման համար ծիսակարգ կատարեցին նաև Էկվադորի հնդկացիական շամանները






