Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին կին նախագահ Պակ Կին Խեն այսօր երդմնակալության իր ելույթում հայտարարել է, թե հուսով է, որ Հյուսիսային Կորեան կհրաժարվի «միջուկային հավակնություններից» և երկու երկրների միջև կսկսվի «վստահության վերականգնման գործընթացը»,-հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
60-ամյա Պակ Կին Խեն հաղթել է դեկտեմբերի 19-ի ընտրություններում՝ հավաքելով քվեների 51,7 տոկոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հարավային Կորեայի 1961-79թթ. ղեկավար գեներալ Պակ Չոն Խիի դուստրը, Պակ Կին Խեն բավականին վաղ է սկսել իր քաղաքական ուղին, քանի որ ստիպված էր կրելու երկրի «առաջին տիկնոջ» տիտղոսն այն բանից հետո, երբ նրա մայրը զոհվեց հոր դեմ մահափորձի ժամանակ:






