Պաղեսիտնը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել, ստուգելու համար իսրայելյան բանտերում պաղեստինցի կալանավորների պայմանները 30-ամյա Արաֆատ Ջարադատի մահվան կապակցությամբ, որը զոհվեց բանտում, և ևս 4 կալանավորների տևական հացադուլի կապակցությամբ, հայտնում է Associated Press-ը:
Իսրայելի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ Ջարադատը մահացել է սրտի կաթվածից: Հերձումը կատարվել է պաղեստինցի բժշկի ներկայությամբ: Վերջինս հայտնում է, որ զոհվածի երկու ողերը կոտրված էին, բազմաթիվ վնասվածքներ կային և սրտի կաթվածի ոչ մի նշան:
Մի քանի հազար պաղեստինցի կալանավորներ նախօրեին հրաժարվեն են կերակուրից որպես բողոքի նշան Արաֆատ Ջարադատի մահվան դեմ






