Փետրվարի 23-ին Դամասկոսում սպանել են հայտնի դերասան Յասին Բակուշին: Ինչպես հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքի կայքը, նրա մահվան պատճառ է դարձել հրթիռը, որը դիպել է նրա մեքենային:
75-ամյա դերասանի դին հանել են մեքենայից Սիրիայի ազատ բանակի մարտիկները: Ընդդիմությունը դատապարտել է կառավարական զորքերի հրթիռային հարվածը:
Բակուշը սիրիական կատակերգական բեմի առաջատարն էր: Բակուշն ուներ 11 երեխա:






