Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ծխախոտի օգտագործման հետևանքներից և ծխի ազդեցությունից քաղաքացիների առողջությունը պահպանելու մասին» դաշնային օրենքը, որը Պետդուման ընդունել էր փետրվարի 12-ին, իսկ Դաշնությունների ֆեդերացիան հավանություն էր տվել փետրվարի 20-ին: Այդ մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Օրենքը ծխելու արգելք է սահմանում առանձին տարածքներում և օբյեկտներում, գնային, հարկային ու կազմակերպչական միջոցառումներ նախատեսում ուղղված ծխախոտի պահանջարկի նվազմանն ու առևտրի սահմանափակմանը, ինչպես նաև արգելքներ է սահմանում ծխախոտը գովազդելու ու հովանավորելու հարցում:






