Ռուսաստանում 200 կգ հերոին է առգրավվել, հայտնել է Թմրանյութերի շրջանառությունը վերահսկող դաշնային ծառայության մամլո ծառայությունը: Ապրանքը բերվել է Աֆղանստանից, թմրանյութի մեծածախ գինը 180 մլն դոլար է:
Փետրվարի 18-24-ը Ռուսաստանում հաջողվել է փակել թմրանյութերի ներկրման մի քանի խոշոր խողովակ: Բացի հերոինից, առգրավվել է նաև 47,5 կգ հաշիշ, 306 կգ մարիխուանա, 8,9 կգ հոգեմետ նյութեր: Բացի այդ, ոչնչացվել է թմրամոլների 87 հավաքատեղի:






