AM
25 Փետրվար 2013 - 11:45 AMT

Վալիդ ալ Մուալեմ. Դամասկոսը պատրաստ է բանակցել ապստամբների հետ

Փետրվարի 25-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալեմը հայտարարեց, որ Դամասոկսը պատրաստ է բանակցել ապստամբների հետ: «Մենք պատրաստ ենք երկխոսության յուրաքանչյուրի հետ, ով դա կցանկանա, նույնիսկ, եթե նրա ձեռքին զենք կա»,-ասել է Մուալեմը, որը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով գտնվում է Մոսկվայում:

Մուալեմն ասել է նաև, որ հավատում է բանակցությունների միջոցով բարեփոխումների անցնելու հնարավորությանը: