AM
25 Փետրվար 2013 - 12:45 AMT

Սիրիացի ապստամբները գրավել են քանդված միջուկային ռեակտորը

Սիրիացի ապստամբները փետրվարի 24-ին գրավել են Ալ Հուբար փակ ռազմական օբյեկտը, որտեղ մինչ 2007թ. միջուկային ռեակտոր էր կառուցվում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: 2007-ին օբյեկտը ոչնչացվեց Իսրայելի ավիացիայի կողմից, ուստի գործող ռեակտորի գրավման մասին խոսք չի գնում:

Ապստամբներն արդեն հայտարարել են, որ եթե ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները դեռ չեն կորցրել հետաքրքրությունը օբյեկտի հանդեպ, ապա կարող են զննել այն ցանկացած պահի: