AM
25 Փետրվար 2013 - 12:29 AMT

Փետրվարի 25-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408.16 դրամ

Փետրվարի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,350,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 409.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.75 դրամ:

Ընդ որում, փետրվարի 25-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408.16 դրամ, փետրվարի 22-ին համեմատ ավելանալով 0,67 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 540.32 դրամ է` ավելանալով 2.07 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.46 դրամ՝ ավելանալով 0,05 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: