Զարգացման ասիական բանկը երեքշաբթի օրը տարածել է հաղորդագրություն, ըստ որի` Հայաստանը դարձել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում տեղակայված այս բանկի 64-րդ անդամը: Հայաստանի Զարգացման ասիական բանկի լիիրավ անդամ է դարձել սեպտեմբերի 20-ին, երբ հաստատվել է անհրաժեշտ ընթացակարգը: Հայաստանը ստացել է բանկի 10 հազար 557 բաժնետոմսերը: Բանկի ընդհանուր կապիտալը 51,6 միլիարդ դոլար է: 1966 թվականին հիմնադրված Զարգացման ասիական բանկն անցյալ տարի աշխարհի տարբեր երկրներին հատկացրել է 5,3 միլիարդ դոլարի վարկ եւ ցուցաբերել 196,6 միլիոն դոլարի տեխնիկական աջակցություն: