ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել օրինագծին, որով նախագահ Բարաք Օբաման մտադիր է նոր միջազգային պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ փետրվարի 12-ին նախաձեռնելով հերթական միջուկային փորձարկումը, Հյուսիսային Կորեան սադրիչ քայլի դիմեց, որը սպառնում է աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը:
Սենատորները կոչ են արել Օբամայի վարչակազմին աշխատել ՄԱԿ ԱԽ մյուս երկրների հետ Փհենյանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






