Դամասկոսի արևելքում ուժգին պայթյուն է որոտացել, հայտնում է Associated Press-ը: Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որ օբյեկտի դեմ էր ուղղված պայթյունը: Զոհվածների հստակ թիվը հայտնի չէ, ասվում է միայն, որ նրանց քանակը զգալի է:
Դիմակայությունը Սիրիայում շարունակվում է 2011թ. մարտից: Ըստ ՄԱԿ գնահատականների, զոհվել է արդեն մոտ 70 հազար խաղաղ բնակիչ, մոտ 5 հազար սիրիացի է ամեն օր լքում երկիրը:






