AM
26 Փետրվար 2013 - 09:04 AMT

Ուգո Չավեսը նախագահի երդում կտա, երբ հնարավոր համարի

Ուգո Չավեսը նախագահի երդում կտա, երբ հնարավոր համարի, հայտարարել է Վենեսուելայի Ազգային վեհաժողովի նախագահ Դիոսդադո Կաբելյոն: Նա նշել է, որ այստեղ շտապողականություն լինել չի կարող, քանի որ խորհրդարանը Չավեսին ժամանակ է տվել բուժման համար:

«Երբ կոմանդանտեն որոշի, որ պատրաստ է կանչել Գերագույն դատարանի անդամներին երդմնակալության համար, այն ժամանակ էլ դա կարվի»,-ասել է խորհրդարանի խոսնակը՝ նշելով որ երդմնակալության հետաձգումը չի խախտում գործող սահմանադրությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: