2012 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մշակել և ներդրել է մի շարք նոր բանկային պրոդուկտներ, որոնք ուղղված են Բանկի հաճախորդային բազային ընդլայնմանը: Քարտապաններին առաջարկվող նոր պրոդուկտներից է «TEMPO» ծառայությունը, որը Առէկսիմբանկի բոլոր դրամական փոխանցումների համակարգերիհաճախորդներին ընձեռում է լրացուցիչ հնարավորություն ստանալ դրամական փոխանցումներ առանց բանկ այցելելու, ինչպես նաև ստանալ օվերդրաֆտ` անկախփոխանցումների հաճախականությունից ու գումարի չափից: Տարվա ընթացքում «TEMPO» ծառայությունից օգտվել է թվով 304 քարտապան, իսկ 2013 թվականին Բանկը նախատեսում է ավելացնել ծառայության օգտատերերի թիվը 10%-ով, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ «TEMPO» ծառայությունը թույլ է տալիս փոխանցել ստացված գումարը Visa Electron կամ MasterCard Maestro բանկային քարտերին` գործառնական օրվա ընթացքումբանկ կատարած հեռախոսազանգի միջոցով: Գումարը քարտի վրա փոխանցելու համար փոխանցող անձը պետք է զանգահարի 8202 կարճ համարին (լրացուցիչհամարներ`140,143,146), հայտնի օպերատորին իր գաղտնաբառը, հաճախորդի կոդը և փոխանցման կոդը: Մինչև գործառնական օրվա ժամը 17:00-ը ստացվածհեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա միևնույն աշխատանքային օրը: Գործառնական օրվա ժամը 17:00-ից հետո ստացվածհեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա հաջորդ աշխատանքային օրը:
Քարտի միջոցով փոխանցվող գումարը կարելի է ստանալ ցանկացած կանխիկացման կետում կամ իրականացնել ցանկացած տեսակի անկանխիկ գործառնություններ:
Քարտը կարելի է ձևակերպել ինչպես բանկի գլխամասային գրասենյակում, այնպես էլ ցանկացած մասնաճյուղում: Քարտի տրամադրումն ու սպասարկումը անվճար է: Քարտըբացվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով` 2 տարի ժամկետով: Փոխանցված գումարի փոխարկումն իրականացվում է Բանկի կողմից սահմանված հատուկ փոխարժեքով:
Օվերդրաֆտը կարող է տրամադրվել բոլոր այն հաճախորդներին, ովքեր դրամական փոխանցումներ ստանալու համար օգտվել են «TEMPO» ծառայությունից և չորս ամսվաընթացքում ստացել են առնվազն երեք դրամական փոխանցում` անկախ գումարի չափից:
Օվերդրաֆտի արժույթը համապատասխանում է քարտի արժույթին: Օվերդրաֆտի տոկոսադրույքը կազմում է տարեկան 20%, տոկոսագումարները հաշվարկվում են միայնօվերդրաֆտի փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:
««TEMPO» ծառայությունը թույլ է տալիս ավելացնել օվերդրաֆտի գումարը` տարվա ընթացքում դրամական փոխանցումների համակարգերով իրականացված գործարքներիքանակի ավելացման դեպքում, ինչպես նաև օգտվել բանկի կողմից սահմանված արտոնյալ սպասարկման պայմաններից», – նշվում է մամլո հաղորդագրության մեջ:






