Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա, բոլոր սպանությունները պետք է դադարեցվեն, սիրիական բանակը պետք է հեռանա քաղաքներից, որպեսզի հնարավոր լինի երկխոսություն սկսել կառավարության հետ, հայտարարել է ընդդիմության ղեկավար Սելիմ Իդրիսը:
Երկուշաբթի Մոսկվայում Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալեմը հայտարարել էր, որ Ասադի ռեժիմը «պատրաստ է երկխոսության բոլոր նրանց հետ, ով կողմ է երկխոսության, նույնիսկ զինյալների հետ»:
«Ես մտադիր չեմ նստել նույն սեղանի շուրջ Ասադի կամ նրա կաբինետից ցանկացած անդամի հետ, որոնք մեղսակից են սպանություններին»,-ասել է Իդրիսը:
«Մենք պատրաստ ենք հանդիպել և քննարկել հստակ առաջարկները»,-ասել է Իդրիսը, հայտնում է MIGNews-ը:






