Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների հետ: Ինչպես գրում է հայ-թուրքական «Ակոս» թերթը, հանդիպմանը ներկա էր նաև ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Հանդիպումը տևել է 20 րոպե:






