Փետրվարի 28-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI պաշտոնապես կհանձնի Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պարտականությունները:
Նախօրեին տեղի ունեցավ նրա վերջին հրապարակային ելույթը Հռոմի Սբ Պետրոսի հրապարակում:
Հռոմի Պապը իր հրաժարականի մասին հայտարարեց 2013թ. փետրվարի 11-ին՝ պատճառաբանելով տարիքը, որը բավարար ուժ չի թողնում հրապարակային ծառայության համար: Շուտով կլրանա Բենեդիկտոս XVI-ի 86 տարին:
Վերջին անգամ պատմության մեջ Հռոմի Պապը հրաժարվել է գահից XV -րդ դարում:






