ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունը կոչ է արել Լիբանանի տարբեր համայնքների առաջնորդներին խուսափել մասնակցությունից Սիրիայի հակամարտությանը և չեզոք դիրք պահպանել:
Հայտարարությունն արվել է երեկվա միջադեպից հետո, երբ Հեզբոլլահի շարասյունը պայթեցվել է Բեյրութ-Դամասկոս ճանապարհին: Որոշ տեղեկություններով, այդ ժամանակ զոհվել է Հասան Նասրալլայից հետո Հեզբոլլահի երկրորդ մարդը՝ Նաիմ Քասսամը:






