Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը պայքարում է կյանքի համար, հայտարարել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է Associated Press-ը: «Չավեսը պայքարում է կյանքի ու առոջղության համար: Մենք բոլորս սատարում ենք նրան այդ պայքարում»,-ասել է նա:
Ավելի վաղ Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վախճանվել է 4 օր առաջ, հայտնում է CNN-ը:
Ըստ պանամացի դիվանագետի, որը հղում է արել աղբյուրին Վենեսուելայի կառավարությունում, 2012թ. դեկտեմբերի 30-ին Կուբայում հայտարարվել է, որ Չավեսի ուղեղը մեռած է և այդ վիճակում նրան տեղափոխել են հայրենիք: Իր խոսքերը հաստատելու կամ հերքելու համար Կոչեսը պահանջում է Վենեսուելայի իշխանություններից ցույց տալ Չավեսին:Կոչեսը պնդում է, որ Չավեսի դուստրերը խնդրել են անջատել արհեստական շնչառություն ապահովող սարքերը:
Ընդդիմությունը գտնում է, որ նա չի կարող կատարել նախագահի պարտականությունները անաշխատունակության պատճառով, հայտնում է ՌԲԿ-ն:






